Հակակոռուպցիոն կոմիտեն, 6-րդ վարչությունը խուզարկում են «Մայր Հայաստան դաշինքի» գրասենյակն ու շտաբի պետի բնակարանը

Վաղ առավոտյան Երևանի հակակոռուպցիոն կոմիտեն,6-րդ վարչությունը և Կումայրի բաժինը մտել են Մայր Հայաստան դաշինքի գրասենյակ և սկսել խուզարկել շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը։ Նույն կառույցները այս պահին խուզարկում են Մայր Հայաստան դաշինքի համակիրներից և աջակիցներից մի քանիսի բնակարանները։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով:
«Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին»,-հայտնում են կոմիտեից:
Ենթադրվում է, որ «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակի և շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանի խուզարկություններն այս գործի հետ են կապված։