Տաշիրի տարածաշրջանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից | Region

Տաշիրի տարածաշրջանը՝ թռչնի թռիչքի բարձրությունից

Մարտ 28,2025 12:39

Տաշիր բազմաբնակավայր համայնքը, որը կազմավորվել է 2022թ․-ի նոյեմբերին, ընդգրկում է ՀՀ Լոռու մարզի Տաշիր քաղաքը և 23 գյուղական բնակավայրեր: Տաշիր բնակավայրը հիմնադրվել է 1844թ․-ին, Կովկասի փոխարքայի անունով կոչվել է Վորոնցովկա: 1935-ին վերանվանվել է Կալինինո, 1991-ին՝ Տաշիր։

Տարածաշրջանը հյուսիսից և արևելքից շրջապատված է Վիրահայոց լեռներով, արևմուտքից Ջավախքի լեռներով։ Թեև բնակլիմայական պայմանները խիստ են, Տաշիրի տարածաշրջանն առանձնանում է հրաշալի բնությամբ ու կենսաբազմազանությամբ, նաև աշխատասեր, հյուրասեր, ավանդույթները պահպանող և հայրենիքը սիրող մարդկանցով։

Տաշիր, Մեծավան, Սարչապետ, Նորաշեն, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ բնակավայրերում աշխատել է REGIONS TV-ի նկարահանող խումբը, որի պատրաստած տեսանյութերը կներկայացվի հաջորդաբար։

Նորություններ