Լոք սարի հովանու ներքո բազմած, հայ-վրացական սահմանի երկայնքով ձգվող գյուղի անցյալն ու ներկան

Տաշիր համայնքի Սարչապետ բնակավայրը ձևավորվել է XIX դարի 20-30-ական թվականներին։ Այստեղ բնակվում են հիմնականում Արևմտյան Հայաստանի Ալաշկերտ և Մուշ գավառներից գաղթած հայերի սերունդները։
Սարչապետը գտնվում է համայնքային կենտրոն Տաշիր քաղաքից 16 կմ հեռավորության վրա։ Բնակչությունը հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ։ Բնակլիմայական պայմանների և աշխարհագրական անբարենպաստ դիրքի հետևանքով բերքատվությունը ցածր է։
Արտագնա աշխատանքի մեկնողները, նաև արտագաղթողները բավականին մեծ թիվ են կազմում։ Խորհրդային տարիներին գյուղի դպրոցն ունեցել է ավելի քան 1000 աշակերտ, այժմ աշակերտների թիվը 160 է։
Լրջագույն խնդիր է հարևան բնակավայրերի և մարզկենտրոնի հետ տրանսպորտային կապի բացակայությունը։
Մանրամասները՝ REGIONS TV-ի տեսանյութում։