«Երկնքի դարպասներ»․ Տավուշի անտառազարդ լեռներն ու դրանք երիզող գետակները | Region

«Երկնքի դարպասներ»․ Տավուշի անտառազարդ լեռներն ու դրանք երիզող գետակները

Ապրիլ 19,2025 16:55

Տավուշի մարզի Հովք և Խաչարձան բնակավայրերը տեղակայված են Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածի աջ և ձախ հատվածներում, ծովի մակերևույթից ավելի քան 1000 մ բարձրության վրա: Տարածաշրջանն առանձնանում է շրջապատող բարձրադիր լեռներով ու դրանք պսակազարդող անտառներով, նաև գետակների, լճերի ու մարգագետինների գեղեցիկ բնապատկերներով:

Հովքում ապրում են բարի և աշխատասեր մարդիկ, որոնք իրենց բնակատեղին անվանում են «Երկնքի դարպասներ», և նշում են՝ ամեն օր քայլում են դեպի ամպեր ձգվող լեռնային կածաններով, ձիավարում լեռնալանջերին, հանգստանում Քարի լճի ափին։

Իսկ Գետիկ և Խաչարձան գետերի միախառնման հատվածում է գտնվում Խաչարձան բնակավայրը։ Շրջապատող գեղատեսիլ բնության գրկում թաքնված մի հրաշք կա՝ հինավուրց «Խաչի տապ» մատուռի փլատակները։

Այդ տարածաշրջանում աշխատել է REGIONS TV-ի նկարահանող խումբը, որի պատրաստած տեսանյութերը կներկայացվեն հաջորդաբար։

Նորություններ