«Այս շաբաթ Ուկրաինան ճնշման տակ է, որպեսզի արձագանքի Թրամփի՝ ռուս-ուկրաինական պատերազմին վերջ դնելու ծրագրին»․WSJ

Կիևը պատրաստ է պատասխանել ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու Թրամփի ծրագրին։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ-ի առաջարկը ներառում է Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման ճանաչումը և Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու արգելափակումը։
«Այս շաբաթ Ուկրաինան ճնշման տակ է, որպեսզի արձագանքի Թրամփի վարչակազմի հեռուն գնացող մի շարք գաղափարաներին՝ ինչպես վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմը, ՌԴ-ին զիջումներ ներկայացնելը, ներառյալ՝ ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի կողմից 2014-ից Ղրիմի բռնակցման հնարավոր ճանաչումը, ինչպես նաև Կիևի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու բացառումը»,-գրում է լրատվամիջոցը։
Թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն սպասում է, որ Կիևը կպատասխանի պատերազմին վերջ դնելու ամերիկյան ծրագրին, ակնկալվում է, որ պատասխանը կլինի այս շաբաթավերջին Լոնդոնում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաների հանդիպման ժամանակ: Բոլոր կողմերի դիրքորոշումները համընկնելուց հետո միայն առաջարկները կարող են ներկայացվել Մոսկվային։