Հովք․ խնդիրները հաղթահարելու և նոր զբոսաշրջային ուղղության վերածվելու գաղտնիքը | Region

Հովք․ խնդիրները հաղթահարելու և նոր զբոսաշրջային ուղղության վերածվելու գաղտնիքը

Ապրիլ 28,2025 17:45

 Հովք գյուղը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջանից 24 կմ հեռավորության վրա, իսկ մարզկենտրոն Իջևանից՝ 17 կմ: Գյուղն ունի 468 բնակիչ, միջնակարգ դպրոցում սովորում է մոտ 60 աշակերտ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ, մասամբ նաև բուսաբուծությամբ։ Հովք գյուղը 1990-ական թվականներին բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով։

Հովքեցիները կպած մնալով իրենց հողին, ապացուցել են, որ հնարավոր է արարել ու լավ ապրել նաև սեփական հայրենիքում։ Արտագաղթ եղել է 90-ականների կեսերին․ հիմա չեն հեռանում, ոմանք մեկնում են արտագնա աշխատանքի և վերադառնում։

Վերջին տարիներին այս կողմերում ավելի ու ավելի շատ են զբոսաշրջիկներ հայտնվում՝ և՛ գյուղական, ընտանեկան ու ընկերական  միջավայրը նախընտրողները, և՛ ակտիվ հանգստի սիրահարները, որոնք մնում են վրաններում՝ վայելելով լեռների ու սարերի վեհությունն ու մաքուր օդը։

Մանրամասները՝ REGIONS TV-ի տեսանյութում։

Նորություններ