Տավուշյան հրաշալի բնության գրկում ծվարած փոքրիկ Արգենտինան
Ապրիլ 29,2025 17:45

Տավուշի մարզի Խաչարձան գյուղը 1989թ․-ից բնակեցվել է Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնագաղթված հայերով: Գյուղն ունի 400 բնակիչ, դպրոցի աշակերտների թիվը 55 է։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, հողագործությունը և մեղվաբուծությունը։
Այս գյուղից էլ ժամանակին արտագաղթ եղել է, սակայն վերջին տարիներին տարբեր պատճառներով արտագնա աշխատանքի մեկնողների թիվը նվազել է։
Գյուղն ունի էկոտուրիզմի համար լավագույն բնակլիմայական պայմանները:
Տավուշյան հրաշալի բնության գրկում ծվարած այս գյուղը շատերն անվանում են փոքրիկ Արգենտինա։ Հարավամերիկյան այդ երկրի հետ կապը տարիների պատմություն ունի, որի հիմքերը դրել է արգենտինահայ բժիշկ Դանիել Ստամբուլյանը:
Մանրամասները՝ REGIONS TV-ի տեսանյութում։