«Ես էս հողի վրա պտի մեռնիմ»․ Մեծ Սեպասարցի Պետրոս պապը՝ իր բնօրրանի, արմատների ու գյուղական կյանքի դժվարությունների մասին | Region

«Ես էս հողի վրա պտի մեռնիմ»․ Մեծ Սեպասարցի Պետրոս պապը՝ իր բնօրրանի, արմատների ու գյուղական կյանքի դժվարությունների մասին

Ապրիլ 30,2025 17:45

Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչների նախնիները 1820-ական թվականներին գաղթել են Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի գավառից: Գյուղը նախկինում ունեցել է Շիշթափա անվանումը, Մեծ Սեպասար է վերանվանվել 1946 թ․-ին:

Հիմնանորոգումից հետո գյուղում գործում է Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, շրջակայքում պահպանվել են հին ամրոցի, բնակատեղիի մնացորդներ:

Տեղաբնակները զբաղվում են խոշոր և մանր եղջերավոր անասնաբուծությամբ, մասամբ նաև մեղվաբուծությամբ, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ:

REGIONS TV-ի աշխատանքային խումբը հանդիպել և զրուցել է Մեծ Սեպասար գյուղի բնակիչ, 80-ամյա Պետրոս Մելիքյանի հետ, որը տարածաշրջանի հին ու նոր պատմության գիտակ է, երկար տարիներ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել։

Նա խոսել է Մեծ Սեպասարի պատմության, իրենց արմատների, գյուղական կյանքի դժվարությունների և սոցիալական վիճակի մասին։ Նրա 5 երեխաներն էլ կողքին են՝ Հայաստանում։ Միայն շատ ծանր է տանում այն փաստը, որ ավագ որդին որոշել է բնակություն հաստատել Մոսկվայում։

Նորություններ