Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մասին | Region

Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մասին

Մայիս 10,2025 11:24

Երկու միջուկային տերությունների միջև հակամարտության սրումը հասել է նոր աստիճանի. մայիսի 10-ի առավոտյան Պակիստանի կառավարությունը հայտարարել է Հնդկաստանի դեմ խոշոր ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Պակիստանի զինվորականները հայտարարեցին, որ Հնդկաստանը հրթիռներ է արձակել իրենց ավիաբազաների, այդ թվում՝ Իսլամաբադի մոտ գտնվող Նուր Խան բազայի վրա, և սպառնացին պատասխան հարված հասցնել։

Հակամարտության սկզբից ի վեր արդեն մոտ 50 մարդ է զոհվել։

Մայիսի 10-ի վաղ առավոտյան Պակիստանի կառավարությունը հայտարարեց Հնդկաստանի դեմ «Բանյան ուն Մարսուս» (Ամուր պատ) անվանումով խոշոր ռազմական գործողության մեկնարկի մասին՝ այն անվանելով «ագրեսիայի պատասխան»։

Պակիստանի բանակի գեներալ Ահմադ Շարիֆ Չաուդհրին  Հնդկաստանին մեղադրել է Պակիստանի երեք ավիաբազաների վրա հրթիռային հարձակում իրականացնելու մեջ։

Շուտով Պակիստանի բանակի պաշտոնական հեռուստաալիքը հայտարարեց Բեասում հնդկա-ռուսական համատեղ ձեռնարկության կողմից արտադրվող գերձայնային BrahMos հրթիռների պահեստի ոչնչացման, ինչպես նաև Քաշմիր և Փանջաբ նահանգներում գտնվող   ավիաբազաներին հարվածելու մասին։

Հնդկաստանի իշխանությունները նույնպես հայտարարություն են արել հետագա հարձակումներին արձագանքելու իրենց պատրաստակամության մասին։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զանգահարել է Պակիստանի բանակի հրամանատար,  գեներալ Ասիմ Մունիրին և կոչ արել Պակիստանին ու Հնդկաստանին գտնել լարվածությունը թուլացնելու ուղիներ։

Նորություններ