«Ամբողջական, 100 տոկոսանոց խաղաղություն է և անվտանգության երաշխիքներ»․Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» ֆորմում ներկայացրեց Տավուշում սահմանազատման արդյունքները

«Հայաստանի տեսլականը հստակ է. մեր հարևաններից երկուսի հետ հարաբերությունների կարգավորում՝ միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ լիակատար հարգանքով և որևէ մեկի կողմից ներկայացվող տարածքային պահանջների անվերապահ մերժմամբ»,-այս մասին այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումի ընթացքում հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումին մասնակցում են ԵՄ մի շարք բարձաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչը, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, ինչպես նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Նա նաև հայատարարեց, որ ՀՀ-ն առաջարկում է ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով․«Ես կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին ունենալ երկու փաստաթղթեր ու ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին, նույն վայրում»։
Նաև նշեց․«Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում»։
«Խաղաղության պայմանագրի» մասին էլ ասաց՝ այն կունենա ամենաբարձր իրավաբանական ուժը ՀՀ-ում, դա նշանակում է, որ պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կունենա և ունի․«Ուստի ակհնայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը խաղաղության պայմանագիրը ստորագրելն է, ոչ թե չստորագրելը։ Հնարավորություն չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքներն, այն դեպքում, երբ ստորագրվի պայմանագիրը»։
Փաշինյանն ասաց, որ չնայած Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց Հայաստանն այդ հարցն առանձին չի բարձրացրել․«Քանի որ համարել ենք, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցերագրվի»։
Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրների երկու տարբերակ կա, որոշ փորձագետներ ասում են, որ դա ընդամենը պատրվակ է, որպեսզի Ադրբեջանը հետաձգի պայմանագրի ստորագրումը․«Մենք փորձում ենք հաշվի առնել այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից բարձրացված մտահոգություններն անկեղծ են։ Խաղաղության պայմանագրի ստորագրումը լուծում է բոլոր հնարավոր խնդիրները, փարատում է մտահոգությունները»։
Ապա նա ներկայացրած սահմանազատման արդյունքները, ասաց որ սահմանազատել են ընդհանուր սահմանի 12.7 կիլոմետրը։ Էկրանին ցուցադրվեց Տավուշում սահմանազատված հատվածներն ու ասաց․«Ամբողջական, 100 տոկոսանոց խաղաղություն է և անվտանգության երաշխիքներ»։
Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։