ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում «սառեցված անդամակցության» կարգավիճակ․ Պեսկով
Փետրվար 26,2024 15:25
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու Հայաստանի դիրքորոշման հարցում դեռ հստակություն չկա։
Նրա խոսքով, ՀԱՊԿ կանոնադրությունը չի նախատեսում այնպիսի կարգավիճակ, ինչպիսին «սառեցված անդամակցությունն» է․ «Համապատասխան փաստաթղթերի հիման վրա նման ռեժիմ (սառեցված անդամակցություն) դե յուրե ՀԱՊԿ ծրագրում պարզապես գոյություն չունի, կշփվենք մեր հայ գործընկերների հետ, կիմանանք»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի «սառեցնում» է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024