Եղեգիսի զորավոր պատմությունը, Զորաց վանքն ու գյուղում զբոսնող արջերը
Եղեգիս գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում: 13-14 դարերում այն եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը։ Հարուստ է եւ բնական, եւ պատմամշակութային հուշարձաններով, որոնցից առավել հայտնի են Զորաց վանքն ու Սմբատաբերդը: Զորավոր պատմությունն ու անկրկնելի բնությունը հնարավորություն են տալիս զարգացնել զբոսաշրջությունը:
Հատկանշական է, որ ժամանակին Զորաց եկեղեցում կատարվել են ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։ Գյուղի հարակից տարածքում հայտնաբերվել է 13-րդ դարի թվագրությամբ հրեական գերեզմանատուն։
Տարածաշրջանը հայտնի է նաեւ հարուստ կենդանական աշխարհով: Տեղի բնակիչների համար սովորական են դարձել գյուղերի կենտրոնում արջերի զբոսանքները, որոնք չեն խորշում անգամ փողոցների լուսավորությունից:
Մանրամասները ներկայացնում է Եղեգիս գյուղի վարչական ղեկավարը: