Անասնապահության անկում Լոռվա գյուղերում․ ինչո՞ւ են «ծերանում» բնակավայրերը | Region

Անասնապահության անկում Լոռվա գյուղերում․ ինչո՞ւ են «ծերանում» բնակավայրերը

Մայիս 14,2026 19:00

Լոռու մարզի Հոբարձի գյուղում ժամանակին հիմնականում զբաղվում էին անասնապահությամբ։ Այսօր վիճակն այլ է։ Ինչպես նշում են տեղաբնակները, գյուղը ծերացող է, քանի որ երիտասարդներն այլևս չեն զբաղվում ո՛չ անասնապահությամբ, ո՛չ էլ հողագործությամբ, իրենց ապրուստի միջոցը փնտրում են քաղաքներում, հիմնականում շինարարության ոլորտում։

Անասնապահության անկման ցուցանիշները կայուն են վերջին տասնամյակում։ Բնակիչներն ընդգծում են՝ ո՛չ պայմաններ կան, ո՛չ էլ ռեսուրսներ, որպեսզի կարողանան զբաղվել այդ գործով և եկամուտ ստանալ։

Անասնագլխաքանակի կտրուկ նվազման պատճառները շատ են։ Փորձագետ Հարություն Մնացականյանը Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ անկումը հետևանք է պետության վարած սխալ տնտեսական քաղաքականության․ ներկրվող գյուղմթերքը՝ միսն ու կաթնամթերքը, տեղական արտադրանքից համեմատաբար էժան է, ինչը թույլ չի տալիս ֆերմերներին դիմանալ մրցակցությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ