ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել կազմակերպությունից, ի տարբերություն ՀԱՊԿ-ի․ Փաշինյան | Region

ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել կազմակերպությունից, ի տարբերություն ՀԱՊԿ-ի․ Փաշինյան

Հոկտեմբեր 22,2026 12:51

«Այդ տվյալների ու կանխատեսումների վերաբերյալ՝ կապրենք, կտեսնենք։ Մեր հիմնական կենտրոնացումը ՀՀ շարունակական զարգացումն է, մեր հարաբերությունների դիվերսիֆիկացին և մեր անկախության, ինքիշխանության պաշտպանությունը, գնալու ենք էդ ճանապարհով»,-այս մասին այսօր կաավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությունը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցին։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամներն օրերս ներկայացրել են զեկույց ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքների մասին։ Ըստ այդ զեկույցի, եթե դադարեցվի ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին, ապա երկրի կողմից արտադրվող ապրանքների արտահանումը կնվազի 30-50 տոկոսով, ներկրումը կնվազի գրեթե կիսով չափ, ԵԱՏՄ երկրների հետ ապրանքաշրջանառությունը կնվազի 55.6 տոկոսով, երկրի ՀՆԱ-ն կնվազի 15.6 տոկոսով, գազի գինը Հայաստանի համար կաճի 69 տոկոսով, երկրի քաղաքացիների համար աշխատանքային միգրացիայի պայմանները կխստացվեն և ԵԱՏՄ երկրներից Հայաստան դրամական փոխանցումների ծավալը գրեթե կիսով չափ կկրճատվի, և այլն:

Փաշինյանի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ երկրներն իրավունք չունեն երկրին հեռացնել կազմակերպությունից, ի տարբերություն ՀԱՊԿ-ի․« Հաշվի առնելով, որ երկրները, ըստ էության, համընկնում են ԵԱՏՄ-ում և ՀԱՊԿ-ում, հետաքրքիր է, թե ինչո՞ւ ՀԱՊԿ-ից չեն հեռացնում, որովհետև այնտեղ կանոնադրային հնարավորությունը կա»։

Փաշինյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ, «պատմության մեջ առաջին անգամ է, որ մետրոպոլիան մեզ ոչ թե ձգում է դեպի իրեն, այլ աննուղղակի կերպով ասում են՝ ձեզ կհեռացնենք մեզանից։ Սա հատկանշանական է»։

Նրա ներկայացմամբ՝ նախորդող շրջանում ՀՀ-ի նկատմամբ սահմանափակումները ո՛չ տնտեսական, ո՛չ քաղաքական առումով չհանգեցրին սպասված այն հետևանքներին, որոնք ուզում էին որոշ շրջանակներ ՀՀ-ում ու ՀՀ-ից դուրս․«Դա ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն 3-րդ դեպքն է վերջին 3 տարիներին»։

Նորություններ