Ալմաթիում կշարունակվի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունը
Մայիս 11,2024 12:23

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի Ջեյհուն Բայրամովի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները մայիսի 11-ին կշարունակվեն։ Այս մասին հայտնել են Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունից։
«Այսօր շարունակվում են բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի միջև»,-նշել են Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում: