Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ զինված ուժերի, զինծառայողների վերաբերյալ հորինված տեղեկություններ հրապարակելուց
Մայիս 25,2024 19:44
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը, որն ամբողջովին՝ սկզբից մինչև վերջ, կեղծ է, հորինված և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել բացառապես գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
