Բագրատ Սրբազանը՝ ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման մասին
Մայիս 29,2024 15:52
Բագրատ Սրբազանի գլխավորած երթի մասնակիցները Սուրբ Աննա եկեղեցուց հասել էին ՆԳ նախարարություն՝ պատասխաններ ստանալու անձամբ նախարար Վահե Ղազարյանից, թե արդյո՞ք իր հրամանով է ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառում և արդյո՞ք նախարարի ուղիղ հրամանով են ոստիկանները փակել Կաթողիկոսի մուտքը Սարդարապատ։
Սրբազանին հանդիպած ոստիկանապետն ասաց՝ նախարարը հանդիպման պատրաստ է, բայց այլ ֆորմատով։ Պատասխանը չգոհացրեց հավաքված քաղաքացիներին, և որոշվեց սպասել։ Օրվա երկրորդ կեսին պարզվեց, որ Վահե Ղազարյանը, որին հավաքվածները սպասում էին նախարարության մուտքի մոտ, չի գնալու նաև ԱԺ, որտեղ ժ.14։00-ին պետք է հաշվետվություն ներկայացներ։ Վահե Ղազարյանի փոխարեն Աժ է ներկայացել փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
