Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 04,2024 08:30
Երևան քաղաքում՝
Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ի և 7-8-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 4-ին, 7-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի հունիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 36.6°C (2019թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 6.5°C (1967թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 19.9°C
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024