«Ասում էր՝ թող մեր ռազմագերիները 2 ամիս դիմանան, բա հիմա քանի՞ 2 ամիս է անցել»
Հունիս 19,2024 13:38
«Այսօրվա խաղաղության օրակարգը մուրացիկ է, երկիրը մաս-մաս հանձնում են, նոր ասում՝ եկեք խաղաղություն կնքենք։ Այնինչ խաղաղությունը ենթադրում է իրական բանակցություն, այլ ոչ պարտադրանք»։
Նման կարծիք հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը, թե Երևանը պատրաստ է մեկ ամսում խաղաղության պայմանագիր կնքել:
«Մինչ այդ Երևանը պետք է իր պայմանները թելադրի: Ասում էր՝ թող մեր ռազմագերիները 2 ամիս դիմանան, բա հիմա քանի՞ 2 ամիս է անցել։ Բա սա ուրացում չէ՞»,-նշեց Բագրատ Սրբազանը՝ ավելացնելով. «իրական խաղաղություն բերողը մենք ենք»։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024