Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 21,2024 08:30
Երևան քաղաքում՝
Հունիսի 21-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Հունիսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Հունիսի 21-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, Շիրակում, Լոռիում և Տավուշում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 21-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 36.3°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 8.5°C (2002թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 21.4°C
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024