Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ
Հունիս 21,2024 15:46
Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումից հետո Իսրայելում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը կանչվել է այդ երկրի Արտաքին գործերի նախարարություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ԱԳՆ-ն։
«Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելուց հետո Արտաքին գործերի նախարարությունն Իսրայելում Հայաստանի դեսպանին կանչել է՝ խիստ նկատողություն փոխանցելու համար», – գրված է հայտարարությունում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Պաղեստինի Պետության ճանաչման վերաբերյալ։
Նորություններ
Դավիթ Խուդաթյանն ընտրվել է ՔՊ-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
15:05 24-11-2024
15-ամյա աղջնակն էներգետիկ ըմպելիք խմելուց հետո տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն
18:02 20-11-2024