Եվրո-2024․ Իրավիճակը բոլոր խմբերում երկրորդ տուրից հետո | Region

Եվրո-2024․ Իրավիճակը բոլոր խմբերում երկրորդ տուրից հետո

Հունիս 23,2024 13:20

Երեկ ավարտվեց Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրը։ Առաջարկում ենք ծանոթանալ բոլոր խմբերում տիրող իրավիճակին առաջին տուրից հետո։

A խումբ

Գերմանիա — 6 միավոր
Շվեյցարիա — 4
Շոտլանդիա — 1
Հունգարիա — 0

B խումբ

Իսպանիա — 6 միավոր
Իտալիա — 3
Ալբանիա — 1
Խորվաթիա — 1

C խումբ

Անգլիա — 4 միավոր
Դանիա — 2
Սլովենիա- 2
Սերբիա- 1

D խումբ

Նիդեռլանդներ — 4 միավոր
Ֆրանսիա — 4
Ավստրիա- 3
Լեհաստան — 0

E խումբ

Ռումինիա — 3 միավոր
Սլովակիա — 3
Բելգիա — 3
Ուկրաինա — 3

F խումբ

Պորտուգալիա — 6
Թուրքիա — 3 միավոր
Չեխիա — 1
Վրաստան — 1

Երեք հավաքական արդեն նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր՝ Գերմանիան, Իսպանիան և Պորտուգալիան։

Եվրոպայի 2024 թվականի առաջնությունն անցկացվում է Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։

Մրցաշարը կանցկացվի Գերմանիայի 10 քաղաքներում՝ Բեռլին, Մյունխեն, Դյուսելդորֆ, Դորտմունդ, Քյոլն, Լայպցիգ, Ֆրանկֆուրտ, Համբուրգ, Գելզենկիրխեն և Շտուտգարտ։ Եզրափակիչը կկայանա Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում։

armsport.am

Նորություններ