«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների». Բագրատ սրբազան | Region

«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների». Բագրատ սրբազան

Հուլիս 29,2024 21:30

Սուրբ Աննա եկեղեցու բակում մեկնարկել է «Սրբազան պայքարի» հավաքը: Բագրատ սրբազանն ամփոփեց նախորդ շաբաթվա այցերը Երևանի վարչական շրջաններ և մարզեր:

«Մեր երկրում ժողովուրդը միտված է փոփոխությունների։ Վայոց ձորում չի եղել մի տուն, մի շեն, մի խանութ, որ չհրավիրեն ներս կամ իրենք դուրս չգան։ Ամենաուրախալին այն էր, որ դիրքերից էին հեռաձայնում ու հայտնում իրենց աջակցությունը, զորակցությունը։ Նույնիսկ ներողություն էին խնդրում, որ այս պահին դիրքերն են պահում ու չեն կարող ներկա գտնվել»,-հայտարարեց նա։

Սրբազանը խոսեց նաեւ Ջերմուկ կատարած այցից, նշեց, որ քաղաքում չի տեսել նախկին ակտիվությունը և դրա պատճառը հայտնի է: «Այն Ջերմուկը, որ ես տեսել էի տարիներ առաջ, շենքերի պատկերներով բարելավված է, բայց մարդկային այցելությունների տեսքով գրեթե չկա։ Համենայն դեպս, չկար այն պատկերը, որին մենք սովոր ենք տեսնելու։ Որովհետև վտանգը կախված է թե՛ քաղաքի, թե՛ պետության գլխին», -նշեց սրբազանը։

 

 

Նորություններ