2 ամիս առաջ արջի հարձակումից տուժած Լևոն Վարդանյանը դեռ չի ապաքինվել
Օգոստոս 03,2024 21:01
2 ամիս առաջ արջի հարձակումից տուժած տղամարդու ապաքինումը դանդաղում է, առողջական նոր խնդիրներ են ի հայտ եկել: Լևոն Վարդանյանը հազիվ է տեղաշարժվում, ասում է՝ դեպքից հետո իրեն այցելել են միայն Վայոց Ձորի մարզպետարանից ու Եղեգիսի համայնքապետարանից, որևէ աջակցություն չի եղել:
Բնակիչների խոսքով՝ արջերի դեմ այս գյուղերում պայքար չի տարվում, իրենք էլ մնացել են մենակ. թույլ չեն տալիս արջերին վնասել, իսկ պաշտպանական միջոցառումներ չկան: