Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Օգոստոս 05,2024 08:30

Երևան քաղաքում՝

Oգոստոսի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 5-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։  Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը օգոստոսի  5-ին աստիճանաբար կբարձրանա  ևս 2-4 աստիճանով։

Նորություններ