Մերձավոր Արևելքում մեծ պատերազմի հավանականությունը և Հայաստանի դերը
«Ես չեմ կարծում, որ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմ լինի, որովհետև որևէ մեկի շահին չի նպաստում», -Սուրբ Աննա եկեղեցու բակում հրավիրված հավաքից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային այս լարված իրավիճակում Հայաստանի դերին, ապա, նրա խոսքով, Հայաստանը չի կարողանում դերակատարություն ունենալ նույնիսկ իր սեփական շահերը պաշտպանելիս, անգամ չի կարողանում Ադրբեջանի ամենակրտսեր չինովնիկի արտահայտության դեմ ինչ-որ բան անել։
Սրբազանն անդրադարձավ նաև Նիկոլ Փաշինյանի Տավուշ կատարած այցերին: «Թող Բերքաբերի իր այցն ամբողջությամբ ցույց տա, մանրակրկիտ։ Թող ցույց տա, թե քանի ավտոբուս կարմիրբերետավոր էին բերել։ Դիլիջանում ամբողջ ճանապարհը փակել էին՝ անունը դնելով գինու փառատոն»,-նշեց Բագրատ Սրբազանը։