ՄԱԿ-ը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը ՌԴ Կուրսկի մարզում
Միավորված ազգերի կազմակերպությունն (ՄԱԿ), անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում տեղի ունեցող ռազմական գործողություններին, բոլոր կողմերին կոչ է արել գործել պատասխանատու կերպով և ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հակը։
«Մենք կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին գործել պատասխանատու և ապահովել խաղաղ բնակիչների պաշտպանությունը», – հայտարարել է Ֆարհան Հակը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում։
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերի կողմից լայնածավալ հարձակման է ենթարկվել օգոստոսի 6-ից։ Այնտեղ ծանր մարտեր են ընթացել նաև օգոստոսի 7-ին և շարունակում են մինչ օրս։ Կուրսկ է ժամանել «Ախմատ» հատուկ նշանակության ջոկատը, որի հրամանատարը հայտնել էր, որ մի քանի բնակավայրեր գրավված են։