Գրետա Թունգերգը Հայաստանում է | Region

Գրետա Թունգերգը Հայաստանում է

Նոյեմբեր 13,2024 10:52

Շվեդ հայտնի էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը բոյկոտում է Բաքվում անցկացվող կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովը՝ Բաքվին համարելով ավտորիտար նավթային պետություն, որը չի հարգում մարդու իրավունքները

 

Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունգերգը Հայաստանում է։ Այս մասին հայտնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, բնապահպան Օլեգ Դուլգարյանը։

«Այսօր մեծ պատասխանատվությամբ եւ բավականությամբ, Հայաատան-Վրաստան սահմանին, գործընկերների հետ դիմավորեցի շվեդ էկո-ակտիվիստ  Գրետա Թունբերգին, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը։

Առաջիկա գործընթացների մասին շուտով»,-ֆեսյբուքում գրել է Դուլգարյանը։

Թունբերդը Թբիլիսում բողոքի ցույց էր անում Բաքվում COP29-ի անցկացման դեմ։

Նա, հիշեցնենք,  The Guardian-ում հոդված է հրապարակել ««Խաղա՞ղ Cop»․ Ինչպե՞ս կարող է մարդու իրավունքները խախտող, ավտորիտար Ադրբեջանը լինել դրա հյուրընկալողը»»  վերնագրով։ Հոդվածում Թունբերգը նշել է՝ «Արագ սրվող կլիմայական և հումանիտար ճգնաժամերի պայմաններում հերթական ավտորիտար նավթային պետությունը, որը չի հարգում մարդու իրավունքները, ընդունում է COP29-ը՝ ՄԱԿ-ի վերջին տարեկան կլիմայական գագաթնաժողովը, որն այսօր անցկացվում է ԱՄՆ նորից ընտրված՝ կլիմայի փոփոխությունը ժխտող նախագահի օրոք»:

Նա նաև գրել է  Ադրբեջանն ապահովում է Իսրայելի՝ նավթի ներկրման տարեկան մոտ 40%-ը՝ խթանելով Իսրայելի ռազմական մեքենանան ու մասնակից լինելով Պաղեստինում տեղի ունեցող ցեղասպանությանը, Իսրայելի ռազմական հանցագործություններին Լիբանանում։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի և Իսրայելի կապերը փոխշահավետ են, քանի որ Ադրբեջանի կողմից 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերի ռազմական գործողությունների ժամանակ օգտագործված զենքերի մեծ մասը ներկրվել է Իսրայելից․«Այս տարվա կլիմայական համաժողովի կազմակերպիչների կողմից ընտրված թեմաներից մեկը կոչվում է «խաղաղության COP», որը կոչ է անում պետություններին պահպանել «COP հրադադարը»։  Խոսել համաշխարհային խաղաղության մասին սարսափելի է, երբ Ալիևի ռեժիմը խախտում է մարդու իրավունքները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Բացի այդ, Ադրբեջանը ծրագրում է «Կանաչ էներգետիկ գոտի» կառուցել այն տարածքներում, որտեղի բնակչությանը էթնիկ զտումների է ենթարկել, ինչը ևս մեկ «կանաչ լվացքի» (greenwashing) քայլ է»։

Նորություններ