Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականի տարեվերջ | Region

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028 թվականի տարեվերջ

Նոյեմբեր 28,2024 20:55

Վրաստանի իշխանությունը քննադատում  է ԵՄ-ին․վարչապետ Կոբախիձեն ասել է՝ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները և վարկերը օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով

Եվրախորհրդարանը չի  ընդունում հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների https://regionstv.am/ru/9274.html արդյունքները, և կոչ է նոր ընտրություններ անցկացնել՝ միջազգային դիտորդների վերահսկողության ներքո։

Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է անում ընտրությունների  ընթացքում թույլ տրված խախտումների  վերաբերյալ միջազգային անկախ հետաքննություն կազմակերպել։ Այս կոչով բանաձևն ընդունվել է Եվրոպական խորհրդարանի այսօր կայացած լիագումար նիստի ընթացքում։

Ներկայացված նախագծին կողմ են քվեարկել Եվրախորհրդարանի 444, դեմ՝ 72 պատգամավորներ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են արել պատժամիջոնցեր սահմանել «Վրացական երազանք»-ի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ  Շալվա Պապուաշվիլիի նկատմամբ՝ նրանց մեղադրելով հակաժողովրդավարական գործողությունների համար։

Վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո Իրակլի Կոբախիձեն հայտարարել է՝ Թբիլիսին մինչև 2028 թվականը Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցություններին չի մասնակցի։

«Մինչև 2028 թվականի ավարտը մենք հրաժարվում ենք ԵՄ կողմից տրամադրվող բյուջետային դրամաշնորհներից։ Մենք տեսնում ենք, որ եվրոպացի քաղաքական գործիչներն ու բյուրոկրատները տրամադրվող դրամաշնորհները և վարկերը օգտագործում են Վրաստանին շանտաժի ենթարկելու նպատակով»,- ասել է Վրաստանի վարչապետը, նշելով՝ Թբիլիսիի համար անընդունելի է Եվրամիությանն ինտեգրումը դիտարկել որպես ողորմություն, որը Եվրամիությունը պետք է տա մեզ։

Հիշեցնենք, ավելի վաղ Եվրախորհուրդը հայտարարել էր, որ Վրաստանի՝ ԵՄ-ին ինտեգրացիոն գործընթացը դադարեցվել է իշխող «Վրացական երազանքի» գործողությունների պատճառով։

Վրաստանի խորհրդարանի խոնակ Շալվա Պապուաշվիլին այսօր  դժգոհել է, թե ԵՄ-ին ինտեգրվելով Վրաստանը վնասներ կկրի, նա ասել է՝ ԵՄ-ին անդամակցությունը նշանակում է սահմանափակում, ինքնիշխանության մի մասի զիջում, տնտեսական ազատության զիջում․«Եթե ​​մենք այսօր դառնայինք Եվրամիության անդամ, գիտե՞ք, թե որքան ազատ առևտուր պետք է վերացվեր։ Նույնիսկ Չինաստանի և ԱՊՀ անդամ շատ այլ երկրների հետ։ Գիտե՞ք, թե քանի երկիր պետք է չեղարկի առանց վիզայի ռեժիմը։ Մի կողմից  ԵՄ ինտեգրման հարցն է, մյուս կողմից՝  շատ երկրների հետ կազմաքանդումը»։

Նա նաև նշել է՝ Եվրամիությանն ինտեգրվելով՝ Վրաստանը կդառնա Շենգենյան տարածքի մաս, իսկ Վրաստան ժամանելը կնշանակի ժամանում Շենգենյան տարածք, իսկ ով չունի առանց վիզայի ճանապարհորդություն Եվրամիության հետ, Վրաստան մուտք գործել չի կարող․« Եթե մենք այսօր անդամակցում ենք Եվրամիությանը, համարում ենք, որ գինեգործության ոլորտը կփլուզվի»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է՝ «Զարմացած եմ այն համարձակությամբ, որով «Վրացական երազանք»-ը պաշտպանում է դիրքորոշումը։

Նորություններ