Ինչպես են Եղիայի մեղուները բնական միջավայրում, բնական տեսքով մեղրահաց հյուսում | Region

Ինչպես են Եղիայի մեղուները բնական միջավայրում, բնական տեսքով մեղրահաց հյուսում

Դեկտեմբեր 02,2024 21:01

Մեղվապահ Եղիա Սարգսյանը բնակվում է Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղում: Կնոջ և որդու հետ զարգացնում են իրենց տնտեսությունը: Եղիան երիտասարդ տարիքից զբաղվել է մեղվաբուծությամբ, և այսօր այն հասցրել է նոր մակարդակի՝ մեղուներին տեղափոխելով բնական միջավայր:

Աշխատասեր այս ընտանիքի անդամները նաև տարբեր ընտանի կենդանիներ են պահում, այգին են մշակում, ամեն օր իրենց թխած թարմ հացն են ճաշակում, սնվում մաքուր բնամթերքով:

Եղիան աշխատել է գյուղապետարանում, նաև դպրոցում՝ որպես տնտեսվար: Սակայն ժամանակի ընթացքում հասկացել է, որ ամենաշատն իրեն գրավում է ժրաջան մեղուների հետ աշխատանքը:

Խոսում է իր նախնիների՝ Խոյի բարբառով: Պատմում է՝ ինչպես է իր մոտ միտք առաջացել առանց մարդկային միջամտության բնական միջավայրում ստեղծված մեղր ստանալ:

Ձագատենդով բռնկված ընտանիքը, որը կծիկ է կազմել և կախվել իր այգու ծառի ճյուղից, իջեցրել և տեղավորել է ծառաբնի մեջ: Մի քանի օր անց մեղուներն արդեն սկսել են բնական տեսքով մեղրահաց հյուսել: Եղիան որոշել է կատարելագործել և բազմացնել ծառաբների մեջ մաքրամաքուր պաշար հավաքող մեղվաընտանիքները:

REGIONS TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության:

 

 

 

Նորություններ