Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Նոյեմբեր 29,2024 16:36
Նոյեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսանդր Գորյանովին:
Սուրեն Պապիկյանը շնորհավորել է կցորդին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
