Կադրեր, որոնք վկայում են Սիրիայում Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին | Region

Կադրեր, որոնք վկայում են Սիրիայում Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին

Նոյեմբեր 30,2024 12:08

Թուրքիան այսօր լրատվական ալիքը լուսանկարներ է հրապարակել, ու գրել՝ կադրեր, որոնք վկայում են Սիրիայում Թուրքիայի ակտիվ մասնակցության մասին:

«Ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման օպերատիվ շտաբի պետը նստել է «գորշ գայլերի» պանթյուրքիստական ​​դրոշի դիմաց։

«Թահրիր ալ-Շամ»-ի ահաբեկիչների հետևում ծածանվում է թուրքական դրոշը Հալեպի մոտ։

Վնասազերծված ահաբեկիչների գրպաններից հայտնաբերվել են թուրքական փողեր՝ լիրա։

Զինյալներից մեկը կրում է սիրիական ընդդիմության, Թուրքիայի և «Իսլամական պետության» դրոշները։

Հիշեցնենք՝ Սիրիայում լայնածավալ հարձակում սկսած հակակառավարական զինված խմբավորումները նոյեմբերի 29-ին հասել էին երկրի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Հալեպի արվարձաններ և առաջանում են դեպի քաղաքի կենտրոն: Թուրքիայի աջակցությունը վայելող, տարբեր հաշվարկներով հազարավոր զինյալներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան հինգ տասնյակ բնակավայր են գրավել՝ ընդհանուր առմամբ մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում։ Սիրիական Ալ Նեյրաբ ռազմական օդանավակայանը հարձակման է ենթարկվել։ Իսլամիստներին հաջողվել է առգրավել նաև ծանր սպառազինություն, տրանսպորտային միջոցներ, նախագահ Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող բանակի պահեստներ։ Սիրիական իշխանությունները փակել են Հալեպի օդանավակայանը և չեղարկել բոլոր թռիչքները, շաբաթ առավոտյան Reuters-ին հայտնել է ռազմական աղբյուրը։

Նորություններ