Զելենսկի․ Հրադադար հնարավոր է, եթե ուկրաինական տարածքը վերցվի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո» | Region

Զելենսկի․ Հրադադար հնարավոր է, եթե ուկրաինական տարածքը վերցվի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»

Նոյեմբեր 30,2024 13:14

Ուկրաինայի նախագահն ասել է՝ «Հրադադարն անհրաժեշտ է «ապահովելու, որ Պուտինը չվերադառնա՝ ավելի շատ ուկրաինական տարածք գրավելու համար»։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ հրադադարի մասին համաձայնագիր կարող է կնքվել, եթե ուկրաինական տարածքը, որը Կիևը վերահսկում է, վերցվի «ՆԱՏՕ-ի հովանու ներքո»

Sky News-ի հետ հարցազրույցում  Զելենսկին ասել է՝դա  թույլ կտա հետագայում «դիվանագիտական ճանապարհով» բանակցել մնացածի վերադարձի շուրջ։

Ուկրաինային ՆԱՏՕ-ին միանալու հրավերը, որը կսահմաներ, որ դաշինքը ճանաչի Ուկրաինայի օրինականորեն գոյություն ունեցող սահմանները, ինչպես ասել է Զելենսկին, կարող է վերջ տալ պատերազմի «թեժ փուլին»։  Ընդ որում, Ուկրաինայի նախագահն ասել է, որ այդ հրավերը պետք է արագ տեղի ունենա։

«Հրադադարն անհրաժեշտ է «ապահովելու, որ Պուտինը չվերադառնա՝ ավելի շատ ուկրաինական տարածք գրավելու համար»,-ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հետ խաղաղության բանակցություններ սկսելու պայման է նշել Ուկրաինայի՝ Ղրիմից ու չորս շրջաններից և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։

Անցած շաբաթ Ուկրաինան ամերիկյան ու բրիտանական հրթիռներով առաջին անգամ հարվածեց Ռուսաստանի խորքերում գտնվող թիրախներին։

Ռուսաստանն էլ կիրառել է իր ամենաժամանակակից զենքերից մեկը՝ միջին հեռահարության «Օրեշնիկ» բալիստիկ հրթիռը՝  թիրախավորելով Դնեպրը։

ՌԴ նախագահը սպառնացել է՝ Մոսկվան պատրաստ է նոր հարվածների, ընդ որում՝ ոչ միայն Ուկրաինայի ուղղությամբ։

Նորություններ