Գյումրիում պատշգամբ է փլուզվել. կա տուժած
Դեկտեմբեր 06,2024 17:27
Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի հատակի փլուզում. քաղաքացի Ֆ. Հ.-ն (ծնված 1988 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և ապամոնտաժել պատշգամբը:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
