««Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»․Թուրքիայի նախկին փոխնախագահ
Դեկտեմբեր 07,2024 18:45
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցք»-ին, նշելով՝ ադրբեջանական կողմում ավարտվել են անհրաժեշտ աշխատանքները
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երկրի նախկին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար։ Այս մասին գրում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Օքթայը նաև նշել է, որ ադրբեջանական կողմում ավարտվել են անհրաժեշտ աշխատանքները, իսկ Հայաստանի սահմաններում կա մի հատված, որը պետք է ավարտվի։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
