Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա Թրամփի, Մակրոնի և Իլոն Մասկի հետ է
Դեկտեմբեր 08,2024 09:32

Փաշինանը տիկնոջ հետ Փարիզում էր՝ Աստվածավոր տաճարի վերաբացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել, որտեղ նա Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների հետ է։
«Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությունը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շփվելու լավ առիթ ընձեռեց»,-սոցիալական ցանցերի իր էջերում գրել է Նիկոլ Փաշինյանը։
Մեկ այլ լուսանկարում էլ Փաշինանը Էմանուել Մակրոնի և աշխարհահռչակ ընկերութունների՝ SpaceX-ի, Tesla-ի, OpenAI-ի հիմնադիր Իլոն Մասկի հետ է։
«Իլոն Մասկի հետ շփվելու առիթ նույնպես ունեցա»,-գրել է Փաշինյանը։
Փաշինանը երեկ տիկնոջ հետ Գյումրիից մեկնել էր Փարիզ Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակցելու համար։