Սյունիքում Նոր տարվա «սիրտ չունեն»
Դեկտեմբեր 09,2024 12:18
Մինչ Երևանում Ամանորին ընդառաջ լույսերն են փորձարկում և տոնական տրամադրություն ստեղծում, Սյունիքում Նոր տարվա «սիրտ չունեն»։ Սիսիանում, չնայած եղանակային տաք պայմաններին, կենտրոնական փողոցները գրեթե դատարկ են։
Նոր տարվա մոտալուտի մասին զգացնել են տալիս հատուկենտ պաստառները, ձևավորված ապակիներն ու վաճառվող տոնածառները։
Կենտրոնական տոնածառն էլ ասես «սիրտ չունի»։ Երկաթյա կաղապարները հրապարակի կենտրոնում են`սակայն առանց ճյուղերի։ Սիսիանում Նոր տարվա գալուստի մասին միայն ավետում է սուպերմարկետի դիմաց զարդարված տոնական ծառը, որի վրա օձի տարվան ընդառաջ արջերն են մագլցել։
Արև Աբելյան
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
