Կարծիքներ մեր գյուղերի բնակիչների կողմից, որոնց այգիներն անմիջապես թուրքերի տների դիմաց են | Region

Կարծիքներ մեր գյուղերի բնակիչների կողմից, որոնց այգիներն անմիջապես թուրքերի տների դիմաց են

Դեկտեմբեր 09,2024 21:01

Արմավիրի մարզի Երվանդաշատ և Բագարան գյուղերից պարզ տեսանելի է Կարս-Իգդիր ավտոմայրուղու երթևեկությունը, թուրքերի տներն ու մշակովի հողերն անմիջապես մեր այգիների դիմաց են՝ մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա։

Այս տարածաշրջանում հիմնականում զբաղվում են այգեգործությամբ և անասնապահությամբ, շատ են ծիրանի, դեղձի, սալորի այգիները: Ընդարձակվում են նաև ընկույզի, պիստակի, նուշի ինտենսիվ այգիները:

Բնակիչները դժգոհ չեն․ REGIONS TV-ի հետ զրույցում նրանք նշեցին՝ հողագործի ծանր աշխատանքն արդյունք տալիս է, միայն թե երբեմն գյուղմթերքի իրացման և վճարման հետ կապված խնդիրներ են լինում։

Երվանդաշատ, Բագարան և Վանանդ բնակավայրերում բաց սահմանների և թուրքերի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կարծիքները տարբեր են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նորություններ