Ծանրամարտի ԱԱ․ Գոռ Սահակյանը նոր քաշային կարգում մեդալ չնվաճեց
Դեկտեմբեր 10,2024 10:28
Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր՝ դեկտեմբերի 9-ին պայքարի մեջ մտած աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ 21-ամյա Գոռ Սահակյանը մեդալ չնվաճեց:
Սահակյանը երկամարտում գրանցեց 331 կգ արդյունք (146+185) և պայքարն ավարտեց 8-րդ տեղում:
Այս քաշային կարգում երկամարտի 349 կգ արդյունքով աշխարհի չեմպիոն դարձավ Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Ռի Հյոն Ռոնգը (152+197), արծաթե մեդալը 340 կգ արդյունքով նվաճեց Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ռիզկի Խունիանսյան (150+190), իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ չինացի Ժիգուանգ Ժոնգին՝ երկամարտի 336 կգ արդյունքով (150+186):
Նշենք, որ նախկինում 21-ամյա ծանրորդը հանդես էր հալիս 67 կգ քաշային կարգում։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
