Պլանային ջրանջատում Շիրակի մարզում դեկտեմբերի 11/12-ին | Region

Պլանային ջրանջատում Շիրակի մարզում դեկտեմբերի 11/12-ին

Դեկտեմբեր 10,2024 12:26

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի  12-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի (բացառությամբ Անի թաղամասի), Վահրամաբերդ, Կապս գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

   10.12.2024թ.                                                                     «Վեոլիա Ջուր» ՓԲԸ

 

Նորություններ