ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրից մինչ օրս օգտվել է 3362 ընտանիք | Region

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրից մինչ օրս օգտվել է 3362 ընտանիք

Դեկտեմբեր 11,2024 10:53

ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք, որպեսզի կարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից, պետք է ՀՀ քաղաքացիություն ունենան

« ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրից մինչ օրս օգտվել է 3362 ընտանիք»,-այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Հիշեցնենք, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագրով   տրամադրվող աջակցության չափը՝ կախված բնակավայրից, 3-5 միլիոն դրամ է՝ յուրաքանչյուր անձի համար՝ անկախ տարիքից։ Պարտադիր պահանջ է, որ նրանք ՀՀ քաղաքացիություն ունենան։ Առաջին փուլով կարող են դիմել 3 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, զոհվածների ընտանիքները, առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ ունեցող ընտանիքները: Ինչպես նաեւ ընտանիքները՝ անկախ կազմից, եթե իրենք աջակցության չափի 50 տոկոսից ավելիի չափով կկարողանան հիփոթեքային գործարք կնքել բանկի հետ, այսինքն, եթե վճարունակ են:

Բնակարանային ապահովման ծրագրի մասին մանրամասները։

Ինչ պայմաններով և ովքեր կարող են օգտվել ծրագրից, մանրամասները՝  այստեղ։

Քաղաքաշինության կոմիտեն ԼՂ-ից տեղահանված անձանց համար բնակելի տների կառուցման նախագծեր է առաջարկում։

Նորություններ