Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 14-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, դեկտեմբերի 12-14-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ն առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.3°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -14.1°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.8°C