Քաղաքական դավաճանություն է և դասալքություն․Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից.Factor.am
«Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից»,- այս մասին Factor TV-ի եթերում հայտարարել է ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանը՝ հակադարձելով Հակոբ Ասլանյանի ավելի վաղ արած հայտարարությանը։
Ասլանանը Factor TV-ի եթերում դիմել էր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որպեսզի խմբակցության անդամներից ձևավորի պատգամավորական խումբ, որի առջև Հովիկ Աղազարյանը կտա պարզաբանումներ։
«Եթե խմբի անդամներին չհաջողվի համոզել ինձ՝ փոխել իմ մոտ ձևավորված կարծիքը, ապա իմ հետագա համագործակցությունը ՔՊ խմբակցության հետ դառնում է անհնարին, և հարցականի տակ է դրվում հետագա համագործակցությունը»,- հայտարարել էր Ասլանյանը։
Թորոսյանը Factor TV-ի հարցազրույցում գնահատելով Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի վարքագիծը, այն կոչել է քաղաքական դավաճանություն և դասալքություն։