ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին | Region

ՔՊ-ական պատգամավոր Դավիթ Առուշանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին

Դեկտեմբեր 11,2024 18:00

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը ԱԺ նախագահին է ներկայացրել մանդատից հրաժարվելու դիմում:

Այս մասին տեղեկությունը՝ REGIONSTV-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Ինչ վերաբերում է պատճառներին, նա ասաց, որ դիմումի մեջ պատճառը չի նշվում:

Հիշեցնենք, որ Գումրիում նախնական ընտրություններում Դավիթ Առուշանյանը ստացել էր 220 ձայն, նա, փաստորեն Սարիկ Մինասյանից հետո երկրորդն է ամենաշատ ձայն ստացածներից։ ԱԺ նախագահին ներկաացրած դիմումի մեջ Առուշանյանը մանդատը վար դնելու պատճառ չի նշել։ Ենթադրվում է, որ Գյումրու համայնքապետարանում պաշտոն կստանա։

Նորություններ