Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագիրը հավանաբար կֆինանսավորեն տեղական բանկերը․նախարար
ԵԱԶԲ-ը մերժել է Ամուլսարի հանքավայրի շահագործման վարկավորման ծրագրի ֆինանսավորումը, քանի որ ռիսկեր է տեսել, հիմա տեղական բանկերի հետ բանակցություններ են ընթանում՝ հանքի շահագործման ծրագրի ֆինանսավորման շուրջ
Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար հնարավոր է տեղական առևտրային բանկերը ֆինանսավորում տրամադրեն։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրուցում ասաց ֆինանսների նախարար Գևորգ Պապոյանը։
Եվրասիական զարգացման բանկը՝ ԵԱԶԲ-ը, մերժել է Ամուլսարի հանքավայրի շահագործման վարկավորման ծրագրի ֆինանսավորումը, քանի որ ռիսկեր է տեսել։
Հիշեցնենք, որ բանկը վերջնական որոշում կայացնելուց առաջ բնապահպանական նոր փորձաքննություն էր պատվիրել։
ԵԱԶԲ-ն ի՞նչ ռիսկեր է տեսել ծրագրում, այս հարցին ի պատասխան Պապոյանն ասաց՝ չեմ կարող բանկի փոխարեն պատասխանել։
«Հիմա հանքը շահագործողների և ՀՀ առևտրային բանկերի միջև բանակցություններ են ընթանում։ Եթե դրանք հաջողություն ունենան, բանկերը կֆինասնավորեն հանքավայրի շահագործումը»,-ասաց Պապոանը»։
Շահագործման համար, ինչպես ասաց նախարարը, 150 միլիոն դոլար է պահանջվում։ «Բարեբախտաբար վերջին տարիներին մեր բանկերը բավականին մեծ կապիտալ են կուտակել, որը հնարավորութուն է տալիս օրինակ 150 մլն դոլար ֆինանդավորել։ Դա մի քանի տարի առաջ անհնար բան էր»,-ասաց նախարարը։
Նա ասած, որ շահագործման ծրագրում կան որշակի հարցեր ռիսկերի զսպման հետ կապված, նախարարությունը ևս հետազոտություն է պատվիրել․«Մեկ շաբաթվա ընթացքում կներկայցնենք դրա արդյունքները։ Միասնաբար՝ պետություն, մասնավոր հատված հանք շահագործող, կկայացնենք որոշում»։