Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 13-14-ը, 17-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։
Քամին` արևմտյան` 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 12-13-ը՝ 17-20 մ/վ, դեկտեմբերի 14-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-15-ի գիշերն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 14-ի ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 13-ի և 14-ի գիշերը, 17-ին սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում ձյան տեսքով։ Դեկտեմբերի 13-14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 13-ին առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Դեկտեմբերի 14-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 13.4°C (1965թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -16.2°C (1956թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` 0.6°C