Մարզերի տասնյակ երիտասարդներ ավարտեցին «CyberNinja Camp» կիբերանվտանգության ուսուցման ծրագիրը | Region

Մարզերի տասնյակ երիտասարդներ ավարտեցին «CyberNinja Camp» կիբերանվտանգության ուսուցման ծրագիրը

Դեկտեմբեր 12,2024 17:15

Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի 12-18 տարեկան ավելի քան 70 երիտասարդներ ավարտեցին «CyberNinja Camp» կիբերանվտանգության ուսուցման ծրագիրը, որի  շրջանակում Սյունիքի մարզում անցկացվեց  տարածաշրջանային երրորդ հանդիպումը։

Միջոցառման շրջանակում մասնակիցները ներկայացրեցին իրենց կողմից կատարված թեմատիկ աշխատանքները՝ կոմիքսների, տեսահոլովակների և այլ վիզուալ նյութերի տեսքով, մասնակցեցին  կիբերանվտանգության թեմայով պանելային քննարկմանը։

Կիբերանվտանգության ուսուցման ծրագիրն անցկացվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ու «ՍայՀաբ Հայաստան»-ի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

«CyberNinja Camp»-ն իրականացվում է
«Կիբեռանվտանգության ուսուցման ծրագրի» շրջանակում, որն անցկացվում է
ՅՈՒՆԻՍԵՖ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) կողմից՝
ՁԻՀ-ի Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ու «ՍայՀաբ
Հայաստան»-ի միջոցով՝ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում, 12-ից 18 տարեկան
մարզաբնակ երիտասարդների ներգրավմամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է
«Միացյալ Թագավորության միջազգային զարգացման» աջակցության
շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից։

Նորություններ