Շիրակի մարզում 1 տարում ընդամենը 72 արցախցի է աշխատանքի տեղավորվել պետական ծրագրերով
Դեկտեմբեր 13,2024 11:53
Արցախցիների մեծ մասը դեռ գործազուրկ է, թեև նրանց զբաղվածության ապահովման համար մի քանի պետական ծրագրեր են գործում։ Շիրակի մարզում ապրող արցախցիների գերակշիռ մասին այդ ծրագրերն անհասանելի են։ Զբաղվածության կենտրոնի աշխատակիցները մարդկանց շարունակ խոստանում են տեղեկացնել հարմար աշխատանք գտնելու դեպքում, բայց այդպես էլ ոչինչ չեն ասում։
Սիլվա Բրուտյանն ավելի քան 1 տարի աշխատանքի առաջարկի է սպասում, թեև ինքն էլ է փնտրում։ Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր մարդիկ ՀՀ-ում աշխատանքի են տեղավորվել պետական ծրագրերով։