Եղանակային վատ պայմանների պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում չվերթեր են չեղարկվել
Դեկտեմբեր 13,2024 12:36
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում կան չեղարկված և ուշացած չվերթեր: Այս մասին հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:
«Չեղարկվել են Աթենքից, Վարշավայից և Վիեննայից ժամանող երկու չվերթերը, որոնք վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում:
Մոսկվայից ժամանող մեկ չվերթ վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, մյուսը՝ Նիժնի Նովգորոդում, ավելի ուշ վայրէջք կկատարեն «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասաց Մողրովյանը:
Ըստ Մողրովյանի՝ չեղարկումների պատճառը վատ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղն ու շատ ցածր տեսանելիությունը:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
