90-ամյա Ռուբեն պապը բնությունից զատվելն ու պարապությունը դանդաղ վախճան է համարում | Region

90-ամյա Ռուբեն պապը բնությունից զատվելն ու պարապությունը դանդաղ վախճան է համարում

Դեկտեմբեր 14,2024 11:00

Ծառի տակ պառկելով՝ բերանդ տանձ չի ընկնի: Այս պապենական խոսքն ու խորհուրդն ամբողջ կյանքի ուղեկից դարձրած Ռուբեն պապն ամեն օր արթնանում է լուսադեմին, զբաղվում տարբեր գյուղատնտեսական աշխատանքներով․ մշակում է այգիները, ցանում և խնամում է բերքատու ծառերն ու բանջարանոցները, կերակրում է ընտանի կենդանիներին։

Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի բնակիչ, 90-ամյա Ռուբեն Սարգսյանը բնությունից զատվելն ու պարապությունը դանդաղ վախճան է համարում, տարվա 12 ամիսը ներգրավված է տարբեր աշխատանքներում։ Իսկ գործ այս տարածաշրջանում շատ կա․ բարեբեր հողն ու ջերմ արևը գյուղացուն տալիս է արարելու և իր աշխատանքի արդյունքը վայելելու հնարավորությունը։

Ռուբեն պապը գյուղի բուժկետում է աշխատել, թոշակի անցնելուց հետո երբեք ձեռքերը ծալած չի նստել, օգնում է ընտանիքի երիտասարդ անդամներին, զբաղվում սեփական տնտեսության տարբեր աշխատանքներով։ Ինչպես Ռուբեն պապն է նշում, անասուններին խնամելու գործն ամբողջությամբ իր վրա է վերցրել, ջահելներին չի ուզում նեղություն տալ։

REGIONS TV-ի տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ